ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ՝ ԱՅՍ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐՆ ՈՒ ՄԱՆԿԱՍՊԱՆՆԵՐԸ, ԴԵՌԵՎՍ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ ԻՐԵՆՑ ԱՐԺԱՆԻ ՊԱՏԻԺԸ»
Հայաստանի նախորդ ղեկավարությունը՝ նրա երեք նախկին նախագահներն ու նրանց կողմնակիցները՝ այս ռազմական հանցագործներն ու մանկասպանները, դեռևս չեն ստացել իրենց արժանի պատիժը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների համաժողովի Բաքվում կայացած 7-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ: Նախագահի խոսքով, հակամարտությունը լուծելու համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը մենաշնորհված էր համանախագահների կողմից, որոնց գործունեությունը նպատակ ուներ սառեցնել հակամարտությունը։«44 օրյա պատերազմից հետո, Երեք տարի շարունակ Ադրբեջանը փորձում էր խաղաղ ճանապարհով լուծել իր ինքնիշխանության լիակատար վերականգնման հարցը։ Սակայն Հայաստանը հրադադարն օգտագործեց որպես հնարավորություն՝ վերականգնելու իր ռազմական հզորությունը և իր նոր արևմտյան հովանավորների օգնությամբ կրկին հարձակվելու Ադրբեջանի վրա։ Հենց դա էլ տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերին, և այդ ժամանակ ադրբեջանական զինվորի «երկաթե բռունցքը» կրկին ասաց իր խոսքը։ 24 ժամից էլ պակաս ժամանակում Ղարաբաղում գտնվող հայկական օկուպացիոն բանակը լիովին ջախջախվեց։ Ադրբեջանը լիովին վերականգնեց իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ վերջ դնելով անջատողականությանը։ Իսկ անջատողական առաջնորդները, ռազմական հանցագործները և մանկասպանները Ադրբեջանում կանգնեցին դատի առաջ:
Ըստ էության և ձևի սա Նյուրնբերգյան դատավարության անալոգն էր։ Սակայն այս անգամ մեղադրյալի աթոռին նստած էին հայ ֆաշիստները», - ասել է Ալիևը։

