ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԷՐ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԶ ՍՏԻՊԵՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ

«Մենք խաղաղություն առաջարկեցինք և արդեն մեկ տարուց մի փոքր ավելի է, ինչ ապրում ենք խաղաղության մեջ: Այս խաղաղությունը դեռևս փխրուն է և պետք է պաշտպանվի և ամրապնդվի»,- Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների կոնֆերանսի 7-րդ գագաթնաժողովում ելույթ ունենալիս ասել է նախագահ Իլհամ        Ալիևը:
Ադրբեջանի նախագահը պնդել է, որ «պատերազմը մեր ընտրությունը չէր. Հայաստանը մեզ ստիպեց պատերազմի»:
«Նրա կողմնակիցները, ըստ երևույթին, չէին սպասում, որ Ադրբեջանը ուժի միջոցով կվերականգնի իր ինքնիշխանությունը և միջազգային իրավունքը: Բայց նրանք բոլորը սխալվում էին», - ասել է Ալիևը։


Читайте также

Оставить комментарий