ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՐԻՍՈՒՄ. ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ TRIPP-Ի ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՀԱՐՑԵՐ

Գորիս քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում՝ նվիրված հայ - ամերիկյան TRIPP նախագծի շրջանակներում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերին, հայտնում է Ադրբեջանի նախարարների կաբինետը:
Կողմերն, ըստ հաղորդագրության, քննարկել են էլեկտրահաղորդման գծերի տեղակայմանն առնչվող տեխնիկական հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տվյալ ուղղության համապատասխան տեսակետների շուրջ
Ուշադրություն է դարձվել նաև համապատասխան կառույցների միջև համակարգմանն առնչվող հարցերին և աշխատանքների առաջմղման համար անհրաժեշտ հետագա քայլերին։


Читайте также

Оставить комментарий