ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԳՅՈՒՄՐԻ-ԿԱՐՍ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԻ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ
Հայ և թուրք պաշտոնյաներն նախօրեին Երևանում քննարկել են Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ուղղությամբ աշխատանքները։Թուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ և գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանն ընդունել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Ըստ նախարարության՝ կողմերն ընդգծել են նաև Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման կարևորությունը՝ տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից։
Թուրքական պատվիրակությունը հանդիպել է նաև Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության ղեկավարների հետ։
Խուդաթյանը դեռ օգոստոսին հայտարարել էր, որ Հայաստանը շահագրգռված է իր էներգահամակարգը Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի համակարգերին միացնելու հարցում։ Նրա խոսքով՝ դա Հայաստանին հնարավորություն կտա ինչպես էլեկտրաէներգիա արտահանել, այնպես էլ ներմուծել։

