ՕԲԱՄԱ. ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ՍՈՂՈՒՄ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ԱՌՋև և ԴԱՎԱՃԱՆՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԻՆ

Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանում ուկրաինացիներին: Այս մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբաման:
«Մինչ մենք վանում ենք մեզանից այնպիսի առանցքային դաշնակիցների, ինչպիսին Կանադան է, Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանում ուկրաինացիներին, ովքեր պայքարում են իրենց ազատության և ժողովրդավարության համար»,- հայտարարել է Օբաման:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: Դրանց ընթացքում կվերընտրվի ԱՄՆ Կոնգրեսի Սենատի մեկ երրորդը և Ներկայացուցիչների պալատն ամբողջությամբ, ինչպես նաև 36 նահանգների և տարածքների նահանգապետերը: Կոնգրեսի երկու պալատներն էլ ներկայումս գտնվում են հանրապետականների վերահսկողության տակ:


Читайте также

Оставить комментарий