VATICAN NEWS-Ի ԿՈՂՄԻՑ ՏԱՐԱԾՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ
Սուրբ Աթոռի միջկրոնական երկխոսության դիկաստերիայի պրեֆեկտ կարդինալ Ջորջ Ջեյքոբ Քուվակադը և Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Սա Վատիկանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նման փաստաթուղթ կնքվում է կրոնական կենտրոնի հետ։ Ըստ Կովկասի մուսուլմանների վարչության՝ ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին Վատիկանում։Հանդիպմանը կարդինալ Ջորջ Ջեյքոբ Կուվակադը հայտարարել է, որ Vatican News-ի կողմից տարածվող հայկական կեղծ լուրերի խնդիրը կլուծվի։ Կովկասի շեյխը հաղորդել է Vatican News-ի կողմից վերջերս կեղծ տեղեկատվության տիրաժավորման մասին, որոնք երբեմն հիմնված են հայկական աղբյուրների վրա, նա ներկայացրել է համոզիչ ապացույցներ իր պնդումները հիմնավորելու համար։ Կարդինալ Քուվակադը հայտարարել է, որ անմիջապես կտեղեկացնի համապատասխան մարմիններին և վստահեցրել է, որ խնդիրը կլուծվի։

