ՏԱՎՈՒՇՈՒՄ ՍԱՀՄԱՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ Է ՀԱՏԵԼ՝ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՎՈՒՄ ՆՐԱՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է լուրերը, որ Հայաստանի սահմանն Ադրբեջանի քաղաքացի է հատել: ԱԱԾ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Տավուշի մարզում հայտնաբերվել է Ադրբեջանի Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, Ադրբեջանի քաղաքացի, 1968թ. ծնված Քասիմով Յաշար Ալի Օղլուն:«Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում: Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

