ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ Է ՓՈԽԱՆՑԵԼ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ

Հունվարի 13-ին ժամը 16:00-ի սահմաններում՝ հայ-ադրբեջանական պետական սահմանի Լաչինի շրջանի տարածքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել՝ մոլորված, ադրբեջանական սահմանը հատած Հայաստանի քաղաքացի Սուրիկ Մաթևոսյանը։
Ինչպես հայտնում է Ադրբեջանի Պնախարարությունը, Սուրիկ Մաթևոսյանը փոխանցվել է ռուսաստանցի խաղաղապահներին։
«Ազատություն» ռադիոկայանի պնդմամբ՝  Սուրիկ Մաթևոսյանը Տեղ համայնքի բնակիչ է:
Տեղը սահմանային համայնքներից է, միջադեպը գրանցվել է Արավուս-Խնածախ գյուղերի արոտավայրում, որն ադրբեջանական դիրքերից մոտ 100 մետրի վրա է:


Читайте также

Оставить комментарий