ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ԲԱՔՎԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՄԻՋԵՎ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊՎԱԾ Է AZAL-Ի ԽՈՑՎԱԾ ԻՆՔՆԱԹԻՌԻ ՀԵՏ
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում առաջացած լարվածությունը կապված է՝ AZAL-ի ինքնաթիռի խոցման և այս միջադեպի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների հետ և որևէ կապ չունի Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետ։Report-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ տարվա արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ նախագահ Իլհամ Ալիևի կողմից սահմանված արտաքին քաղաքականության կուրսը համակարգված բնույթ է կրում.
«Դրանց թվում է մեզ մոտ գտնվող երկրների նկատմամբ մեր վերաբերմունքի տարբերությունը՝ մյուսների հետ համեմատ։ Այս առումով, Ադրբեջանի դիրքորոշումը միջազգային իրավունքի և արդարադատության առումով միշտ էլ պարզ է եղել։ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի սկզբից ի վեր Ադրբեջանին հաջողվել է պահպանել լավ հարաբերություններ և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հետ։ Ադրբեջանը միշտ եղել է միջազգային իրավունքի կողմում և բացահայտորեն աջակցել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, և հետևողականորեն հավատարիմ է մնում այս արդար դիրքորոշմանը, որը մյուս կողմը ընկալում է հասկացողությամբ»:

