ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները նպաստում են իրավիճակի կարգավորմանը։«Սպիտակ տանը Համատեղ հռչակագրի ստորագրումից ի վեր տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ։ Սկսվել են առևտրային հարաբերություններ, մասնավորապես՝ նավթամթերքների արտահանումը Ադրբեջանից Հայաստան»,- այսօր հայտարարել է Ալիևը։
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսն իր հերթին հույս է հայտնել, որ խաղաղության համաձայնագիրը մոտ ապագայում կստորագրվի, որը կարևոր իրադարձություն կլինի ոչ միայն տարածաշրջանի անվտանգության, այլև ամբողջ աշխարհի համար։
«Մենք ցանկանում ենք առանձնապես ընդգծել Ադրբեջանի դերը Տրանսկասպյան տրանսպորտային և էներգետիկ միջանցքներում։ Սա ռազմավարական կարևոր հարց է ինչպես Լատվիայի, այնպես էլ Եվրամիության համար»,- ընգծել է Լատվիայի նախագահը։

