ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՄԵՋ
Ադրբեջանական ընկերությունները հետաքրքրված են Վրաստանում աշխատելու մեջ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ադրբեջանը շարունակում է մնալ Վրաստանի տնտեսության մեջ խոշորագույն ներդրողներից մեկը: Սա նաև բարեփոխումների լավ ինդիկատոր է, որը ձեր կառավարությունը ձեռնարկում է ներդրումների շատ դրական և բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար: Ես գիտեմ, որ ավելի շատ ադրբեջանական ընկերություններ են ցանկանում աշխատել ձեր երկրում, և ես համոզված եմ, որ դա տեղի կունենա», - ասել է Իլհամ Ալիևը Բաքվում Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ բանակցությունների ժամանակ:
Ալիևը նաև երախտագիտություն է հայտնել Վրաստանի կառավարությանը` «Հարավային գազային միջանցք» նախագծի իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար:
«Այս նախագիծը կարևոր է ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանի, այլև ամբողջ Եվրասիական տարածաշրջանի համար` ընդհանուր զարգացման, կայունության, կանխատեսումների և համագործակցության առումով: Կրկնում եմ, դա անհնար կլիներ առանց մեր համագործակցության», - ընդգծել է Ադրբեջանի նախագահը:
Նախագահը հավելել է, որ էներգետիկայի և տրանսպորտի բնագավառներում իրականացվող համատեղ նախագծերը փոխել են տարածաշրջանի քաղաքական, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ քարտեզը: Իլհամ Ալիևը նշել է, որ եթե չլիներ Ադրբեջանի ու Վրաստանի միջև ամուր գործընկերությունը՝ այդ նախագծերը չէին իրականացվի: