ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ԷՆԹՈՆԻ ԲԼԻՆԿԵՆԸ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին:
Անդրադառնալով Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունների զարգացմանը` ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է կապերի հետագա ամրապնդման կարևորությունը: Նա բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը էներգետիկայի և տարածաշրջանային անվտանգության ոլորտում, Ադրբեջանի մասնակցությունը Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը, կարևորել է «Հարավային գազային միջանցք» նախագծի հաջող իրականացումը:
Զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել հայ-ադրբեջանական պատերազմից հետո ստեղծված իրավիճակի շուրջ: Նախագահ Իլհամ Ալիևը ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում, տեղեկացրել է հայերի կողմից ավերված տարածքների վերականգնմանն ուղղված աշխատանքների մասին:
Նախագահ Իլհամ Ալիևը նաև կարևորել է տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը: Նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեության վերաբերյալ:


Читайте также

Оставить комментарий