ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՇՏԱՊԵՍ ՓՈՐՁՈՒՄ Է ՓՈԽԵԼ` ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՉԱՓԸ»
Չորեքշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելի հետ հեռախոսազրույցի շրջանակներում քննարկել է՝ տարածաշրջանային և էներգետիկ անվտանգության, ինչպես նաև հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցերը:
«Հունիսի 17-ին Շառլ Միշելը զանգահարել է նախագահ Իլհամ Ալիևին: Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել՝ Արևելյան գործընկերության առաջիկա տեսակոնֆերանսի ձևաչափով գագաթնաժողովի վերաբերյալ», - ասված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Զրույցի շրջանակներում Ալիևը և Միշելը հաստատել են՝ Ադրբեջանի ու ԵՄ միջև կողմերի համար համագործակցության կարևորությունը, նշել են Գործընկերության մասին համաձայնագրի նախապատրաստման ընթացը:
«Բացի այդ, զրուցակիցները քննարկել են՝ էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցեր և նշել են՝ Հարավային գազային միջանցքի նախագծի ներդրումը դրան», - ընդգծվում է տեղեկատվությունում:
Իլհամ Ալիևը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, նշել է, որ Հայաստանի ղեկավարությունը մշտապես փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը: «Բացի այդ, Հայաստանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը վերաբերում է Հայաստանին, հարված են հասցնում բանակցային գործընթացին: Նախագահ Ալիևը ևս մեկ անգամ հայտարարել է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», - ասված է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: