ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎԸ ԵՎ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:Զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։ Կողմերը մտահոգություն են հայտնել և նշել են լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։
Նախարարները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության կարևորությունը և մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

