ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։
Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ դաշինքի շրջանակներում համագործակցությունը, միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում համատեղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության իրավիճակը։
Նախարարները նաև մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, ադրբեջանա-հայաստանյան հարաբերությունների կարգավորման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։


Читайте также

Оставить комментарий