ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել:
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են երկու երկրների դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրավիճակը:
Զրույցի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել երկու եղբայրական երկրների միջև համագործակցության մակարդակից։


Читайте также

Оставить комментарий