ԲԱՅՐԱՄՈՎՆ ՈՒ ԿԱԼԼԱՍԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Ինչպես հայտնել են արտաքին գործերի նախարարությունից, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։
Կողմերը նշել են երկկողմ հարաբերությունների զարգացման համար լայն ներուժի առկայությունը և կարևորել քաղաքական երկխոսության ակտիվացումը, այդ թվում՝ փոխայցելությունների միջոցով՝ օրակարգային հարցերի առաջմղման համար։ Հեռախոսազրույցի ընթացքում Ջեյհուն Բայրամովը և Կայա Կալլասը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։