ԲԱՅՐԱՄՈՎՆ ՈՒ ԼԱՎՐՈՎԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ - ԱԴՐԲԵՋԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Լավրովը նախօրեին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային տրանսպորտային հարցեր։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգի արդիական հարցերը և տարածաշրջանում տիրող իրավիճակը: Ընդգծվել է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների դրույթների լիարժեք իրականացման կարևորությունը», - ասված է հաղորդագրությունում։
«Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տրանսպորտի և տարանցման հարցերի շուրջ։ Մասնավորապես, նշվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի տարածքով անցնող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ներուժի ընդլայնման կարևորությունը», - փոխանցում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Ռուսական կողմի փոխանցմամբ՝ տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։


Читайте также

Оставить комментарий