Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովն քննարկել են եռակողմ հայտարարության կատարման ընթացքը

irevanaz.com

Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովն նախօրեին հեռախոսով քննարկել են նոյեմբերի 9-ի ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ հայտարարության կատարման ընթացքը:
Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Բայրամովի և Լավրովի հեռախոսազրույցը, նախարարները մտքեր են փոխանակել եռակողմ հայտարարության կատարմանը և երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ», - ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:
Նախարարներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներին:



Читайте также

Оставить комментарий