ԹՐԱՄՓ․ ԻՐԱՆԸ ԿՍՏԱՆԱ 20 ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ՀԱՐՎԱԾ, ՔԱՆ ՄԻՆՉ ԱՅԺՄ

Եթե Իրանը որևէ քայլ ձեռնարկի, որը կկանգնեցնի նավթի հոսքը Հորմուզի նեղուցում, նրանք ԱՄՆ-ի կողմից կստանան ՔՍԱՆ ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ հարված, քան ստացել են մինչ այժմ, գրել է Թրամփը իր Truth Social-ի էջում։
Ամերիկյան կողմը շեշտում է, որ թիրախավորվելու են այնպիսի օբյեկտներ, որոնց ոչնչացումը գրեթե անհնարին կդարձնի Իրանի՝ որպես պետության վերականգնումը հետագայում։
«Մահը, կրակը և ցասումը կիշխեն նրանց վրա։ Բայց ես հուսով եմ և աղոթում եմ, որ դա տեղի չունենա»,- գրված է տեքստում։
Թրամփը նշում է, որ սա յուրօրինակ նվեր է Չինաստանին և բոլոր այն երկրներին, որոնք կախում ունեն Հորմուզի նեղուցով անցնող էներգակիրներից։ Նախագահը հույս ունի, որ այս քայլը ըստ արժանվույն կգնահատվի միջազգային գործընկերների կողմից։
«Սա նվեր է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Չինաստանին և բոլոր այն ազգերին, որոնք մեծապես օգտվում են Հորմուզի նեղուցից։ Հուսով եմ՝ սա մի ժեստ է, որն ըստ արժանվույն կգնահատվի։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,- գրել է Թրամփը։


Читайте также

Оставить комментарий