ԼԱՎՐՈՎ. ՀԱՊԿ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԸ

Այսօր ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին կներկայացվի անդամավճարների գծով պարտքերի համար Հայաստանին կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից զրկելու որոշման նախագիծը:
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ լրագրողներին ներկայացնելով Հավաքական անվտանգության կազմակերպության Արտաքին գործերի նախարարներ խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի արդյունքները:
«Կառուցողական սյուժեներից զատ, մենք ստիպված եղանք քննարկել նաև Հայաստանի կողմից ՀԱՊԿ Կանոնադրության գծով իր պարտականությունները չկատարելու հարցը, ինչ վերաբերում է մեր ընդհանուր կազմակերպության բյուջե ամենամյա անդամավճարներին», - ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը:
Այստեղ երկակի մեկնաբանության տարածք չի կարող լինել, պնդել է նախարարը և շարունակել. - «2024 թվականից, արդեն ավելի քան երկու տարի Երևանը չի փոխանցում անդամավճարները: Ինչի կապակցությամբ հարց է դրվել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ՀԱՊԿ Կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ:
Համապատասխան որոշման նախագիծը նախատեսում է կազմակերպության մարմիններում Հայաստանի քաղաքացիների առաջադրման կասեցում և ձայնի իրավունքից զրկում՝ մինչև պարտավորության լիակատար մարումը: Այդ որոշման նախագիծը կքննարկվի նաև Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում»:

