ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԺԱՄԱՆԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆ՝ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 8-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։Ֆիզուլիի միջազգային օդանավակայանում Թուրքիայի ղեկավարի պատվին պատվո պահակախումբ է կազմվել։
Էրդողանին և նրա կնոջը՝ Էմինեին, դիմավորել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան։
Այցը համընկնում է Ադրբեջանի հաղթանակի օրվա հետ։
Այցի շրջանակներում Ղարաբաղում կկայանա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկկողմ հանդիպումը։ Հանդիպմանը կքննարկվեն թուրք-ադրբեջանական համագործակցության տարբեր ոլորտներ, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։

