ԷՐԴՈՂԱՆԸ ԵՎ ԹՐԱՄՓԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային զարգացումները։
Էրդողանը հաստատել է Անկարայի պատրաստակամությունը՝ աջակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու համար դիվանագիտական բանակցությունների վերսկսման ջանքերին։

