ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել։
Այս մասին հաղորդվում է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի էջում X սոցիալական ցանցում։
Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններն ամբողջությամբ կարգավորելու քաղաքական կամքի առկայությունը։
Երկու երկրների ղեկավարները նշել են՝ երկրների հատուկ ներկայացուցիչների միջև բանակցությունների շարունակման կարևորությունը և հաստատել մինչ օրս համաձայնեցված հարցերը։
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում վերջին զարգացումները և միջազգային օրակարգը։
Նշվում է, որ վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էրդողանին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Էրդողանը՝ վարչապետին գալիք Վարդավառի տոնի առթիվ, ինչպես նաև ցավակցել Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ։