ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԶՐՈՒՑԵԼ ԵՆ ՀԵՌԱԽՈՍՈՎ

Այս հեռախոսազրույցը Էրդողանի և Փաշինյանի առաջին ուղիղ շփումն է:
Զրույցում երկու երկրների ղեկավարները հույս են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:
Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացները վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվել էին սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև ուղիղ օդային բեռնափոխադրումներ իրականացնել։ Թե երբ սա տեղի կունենա, ոչ Անկարան, ոչ էլ Երևանը դեռ չեն հստակեցնում։