ՆԱԽՉԸՎԱՆԻ ՎՐԱ ԻՐԱՆԻ ՀԱՐՁԱԿՈՒՄՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՉԻ ՄՆԱ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Նախչըվանի ուղղությամբ Իրանի իրականացրած հարձակումն անպատասխան չի մնա։
Գերատեսչությունը ողջ պատասխանատվությունը բարդել է թեհրանյան վարչակազմի վրա։
«Այս միջադեպի համար ամբողջությամբ պատասխանատվությունը կրում է Իրանը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատրաստում է անհրաժեշտ արձագանքման միջոցառումներ՝ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար», - ասված է պաշտոնական հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ իրանական անօդաչուների հարվածի հետևանքով վնասվել է Նախչըվանի օդանավակայանի տերմինալը և վիրավորվել երկու քաղաքացիական անձ։


Читайте также

Оставить комментарий