ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓ. ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԵԾ ԱԼԻՔԸ ԴԵՌ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ, ԱՅՆ ՇՈՒՏՈՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Մենք ցանկանում էինք ամեն ինչ ավարտել 3 կամ 4 շաբաթվա ընթացքում, բայց գործողությունը կարող է ավելի երկար տևել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։«Մենք նույնիսկ չենք սկսել հարվածել Իրանին։ Հարձակումների մեծ ալիքը դեռ տեղի չի ունեցել, այն շուտով է լինելու։
Իրանցիները դեռ չգիտեն, թե ով է իրենց ղեկավարում 49 առաջնորդի կորստից հետո։ Իրանցիները մի փոքր ամբարտավան էին, բոլորը հավաքվել էին մի տեղում և կարծում էին, որ չեն կարող նկատվել։ Մենք ապշած էինք»,-նշել է նա։
«Մենք ունենք հնարավորություն շարունակելու շատ ավելի երկար։ Մենք դա կանենք», - ասել է ԱՄՆ նախագահը։

