ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՐԿՈՒ ՀՐԱՇԱԼԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ԵՆ․ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Աղոթքի նախաճաշի իր ելույթում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ նշելով, որ իրեն հաջողվել է հարթել հակամարտությունը։
«Մեկ տարում ես հարթել եմ կատաղի պատերազմներ, ինչպիսիք էին Կամբոջան ու Թաիլանդը, Կոսովոն ու Սերբիան, Պակիստանն ու Հնդկաստանը, Իսրայելն ու Իրանը, Հայաստանն ու Ադրբեջանը»,-նշել է նա։
Թրամփը Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդներին անվանել է երկու հրաշալի առաջնորդներ, և նշել է, որ նրանք երկար տարիներ կռվում էին միմյանց դեմ:
«Եվ մենք դա շատ արագ լուծեցինք»,-ընդգծել է Թրամփը։


Читайте также

Оставить комментарий