ՍՏՈՐԱԳՐՎԵՑ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՐԱՄՓԻ ԵՐԹՈՒՂԻ» ՀՌՉԱԿԱԳԻՐԸ

Թրամփը, Փաշինյանն ու Ալիևը ստորագրեցին «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղի» (TRIPP) հռչակագիրը:
35 տարի իրենք կռվել են ու հիմա ընկերներ են լինելու երկար ժամանակ։ Մեծագույն պատիվ է բոլորին ողջունել Սպիտակ տանը։ Երկու հրաշալի առաջնորդներին ուզում եմ ողջունել Վաշինգտոն գալու համար, որպեսզի ստորագրեն այս պատմական հռչակագիր։ Այս մասին եռակողմ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա անցնել Նախչըվան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը»,- նշել է նա։
«ՀՀ-ն կհամագործակցի ԱՄՆ-ի հետ՝ կյանքի կոչելու «Թրամփի երթուղին»», -ասել է Փաշինյանը։
«Սա մեծագույն գործարք է»-, ընդգծել է ՀՀ վարչապետը:


Читайте также

Оставить комментарий