EURONEWS. ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՆ ԱԿՑԻԱ ԵՆ ԱՐԵԼ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ
Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած ադրբեջանցիների մի խումբ հարազատներ բողոքի ակցիա են արել Բրյուսելում Եվրախորհրդարանի և Եվրահանձնաժողովի կենտրոնակայանների դիմաց և պահանջել ԵՄ հաստատությունների աջակցությունը՝ 4000 անհետ կորածների ճակատագիրը պարզելու հարցում, հայտնում է Euronews-ը:Ակցիան կազմակերպել է «Ղարաբաղում անհետ կորածների ընտանիքների հասարակական միությունը»: Ցուցարարները կոչ են արել ԵՄ կառույցներին ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ արխիվային տեղեկատվությունը և զանգվածային գերեզմանների գտնվելու վայրերը բացահայտելու համար:
Euronews-ը նշում է, որ վերջերս Ղարաբաղում 32 զանգվածային գերեզմանների հայտնաբերումից հետո ցուցարարներն ասել են, որ պատերազմից 30 տարի անց ճշմարտությունն իմանալու իրենց իրավունքը պահանջում է միջազգային ուշադրություն։

