ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱՆՀԵՐՔԵԼԻ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ԿԱՆ, ՈՐ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻՑ 872-Ը ԳԵՐԻ և ՊԱՏԱՆԴ ԵՆ ՎԵՐՑՎԵԼ ԿԱՄ ՄՆԱՑԵԼ ԵՆ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ մեր 3890 քաղաքացիներ անհետ կորել են՝ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի արդյունքում։ Անհերքելի ապացույցներ կան, որ անհետ կորածների ընդհանուր թվից 872-ը գերի և պատանդ են վերցվել կամ ինչ որ մի ժամանակ մնացել են նախկինում օկուպացված տարածքներում։
Այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանն ուղղված ազգային և միջազգային ջանքերի աճը» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղարկված ուղերձում.
«Անհետ կորածների հարցը Ադրբեջանի ամենալուրջ խնդիրներից է, և համաժողովի թեման առանձնահատուկ արդիական է մեր երկրի համար։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ մեր 3890 քաղաքացիներ անհետ կորել են Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի արդյունքում։ Անհերքելի ապացույցներ կան, որ անհետ կորածների ընդհանուր թվից 872-ը գերի և պատանդ են վերցվել կամ մնացել են նախկինում օկուպացված տարածքներում։
Ըստ հավաստի տվյալների՝ անհետ կորածները խոշտանգվել են Հայաստանի կողմից, սպանվել և թաղվել Ադրբեջանի նախկինում օկուպացված տարածքներում զանգվածային գերեզմաններում։
Անհետ կորածների ճակատագրի որոշման հարցը մշտապես եղել է ադրբեջանական պետության ուշադրության կենտրոնում։ 1993 թվականին ստեղծվել է ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովը, որն արդյունավետ գործել է այս տարիների ընթացքում։
2020 թվականին ադրբեջանական հողերի օկուպացիայից ազատագրումը նոր հնարավորություններ է բացել՝ պարզելու Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորածների ճակատագիրը։ Սակայն, Հայաստանի կողմից մեր տարածքների ականներով և չպայթած զինամթերքով աղտոտումը լուրջ խոչընդոտներ է ստեղծում՝ զանգվածային գերեզմանների հայտնաբերման և արտաշիրմման աշխատանքներ իրականացնելու գործընթացին»։