ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴՐԱԿԱՆ Է ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վարչապետ Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ հեռախոսազրույցում դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ, հայտնում են կառավարությունից։
Ըստ հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց ու Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, և ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար:
Ըստ Երևանի ու Բաքվի հայտարարության՝ նրանք «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։
Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության պայմանագրի ուղղությամբ առաջընթացին: Պետքարտուղարը կրկնել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք օգտագործելու Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը։


Читайте также

Оставить комментарий