ԷՆԹՈՆԻ ԲԼԻՆՔԵՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ ԱՆՑՅԱԼ ՇԱԲԱԹՎԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՀԱՄԱՁԱՅՆ ՈՐԻ ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ԲԱՔՈՒՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ 1991Թ. ԱԼՄԱ-ԱԹԱՅԻ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ՈՐՊԵՍ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԻՄՔ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի փոխանցմամբ՝ Բլինքենը շնորհակալություն է հայտնել Ալիևին անցյալ շաբաթվա հայտարարության համար, համաձայն որի Երևանն ու Բաքուն պայմանավորվել են ընդունել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք, և ընդգծել է դրա կարևորությունը երկու կողմերի համար՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար:
Պետքարտուղարը Ադրբեջանի նախագահին կոչ է արել շարունակել երկխոսությունը հայ գործընկերոջ հետ՝ վերահաստատելով ԱՄՆ-ի պատրաստակամությունը աջակցելու այդ ջանքերին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին ընդգծել է, որ սահմանազատման գործընթացից հետո երկու երկրների սահմանին սահմանագծման աշխատանքների մեկնարկը դրական քայլ է։ Նա նշել է, որ Բաքուն աջակցում է տարածաշրջանում տարածաշրջանային համագործակցության ինտեգրված հարավկովկասյան մոդելի կառուցմանը՝ առանց բաժանարար գծերի։