ՍԴ-Ն ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾՈՎ ՈՐՈՇՈՒՄ ԿԿԱՅԱՑՆՒ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ

Հայաստանի Սահմանադրական դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործով որոշում կայացնելու համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցած 7 քաղաքական ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Նոր ուժ» և «Հանուն հանրապետության» կուսակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները և պահանջելով դրանք անվավեր ճանաչել։ Գործի քննությունը Սահմանադրական դատարանը սկսել էր հունիսի 26-ից։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գործում ներգրավվել էր որպես երրորդ կողմ, որպես պատասխանող կողմ էին ներգրավվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն, Ներքին գործերի նախարարությունը։
Սահմանադրական դատարանի կողմից որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։


Читайте также

Оставить комментарий