ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ»-Ը ՀԱՂԹԵԼ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԻԱՆՁՆՅԱ ԿՁԵՎԱՎՈՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ընտրությունների արդյունքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կձևավորի կառավարություն: Այս մասին հայտարարեց կուսակցության առաջնորդ, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի լույս 8-ի գիշերը կայացած ասուլիսի ժամանակ:
«Ուզում եմ ընդգծել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի համեմատ ստացել է Հայաստանի Հանրապետության ավելի մեծ թվով քաղաքացիների ձայնը, ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն», - ասաց Փաշինյանը:
«Սա պատմական հաղթանակ է, որը միանշանակ ապահովելու է Հայաստանի Հանրապետության հարատևությունը, զարգացումը, և, իհարկե, մենք ունենալու ենք տևական և ինստիտուցիոնալ խաղաղություն», - վստահեցրեց գործող վարչապետը:
Գործող վարչապետը նաև հայտարարեց՝ իր ասելիքը և պլանը չի փոխվել, մրցակից ուժերի լիդերները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, «քրեաօլիգարխիայի ունեզրկումը պետք է մեծ տեմպերով և արագ տեղի ունենա»:
Նա նաև հայտնեց, որ արդեն ոչ պաշտոնական հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի նախագահի և Վրաստանի վարչապետի հետ:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բացառում է հետընտրական զարգացումները, քանի որ դրանք լինում են միայն ընտրությունների կեղծման դեպքում:


Читайте также

Оставить комментарий