TRIPP ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԽԱՐԻՍԽՆ Է. ՌՈՒԲԻՈ

«TRIPP նախագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի խարիսխն է»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։ Նրա խոսքով՝ իրականում դա ավելին է, քան պարզապես խարիսխ. այն բնույթով հեղափոխական է։
«Այսպիսով, մենք այժմ շատ ակտիվորեն ներգրավված ենք այս աշխատանքում։ Մենք բառացիորեն ստորագրել ենք համաձայնագիր, և սա թույլ կտա ամերիկյան ընկերություններին ներդրումներ կատարել մասնավոր հատվածի, ամերիկյան շահերին, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և տարածաշրջանային այլ երկրների շահերին համապատասխան», - հավելել է Ռուբիոն։


Читайте также

Оставить комментарий