ԻՍՐԱՅԵԼԸ ՓՈՐՁՈՒՄ Է «ՔՈՂԱՐԿԵԼ ԻՐ ԻՍԿ ԳՈՐԾԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»․ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է նախօրեին Իսրայելի կառավարության կողմից «քայոց ցեղասպանության» ճանաչմանը՝ հայտարարելով, որ «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ որոշմամբ» Իսրայելը փորձում է «քողարկել իր իսկ գործած հանցագործությունները» պաղեստինցի ժողովրդի դեմ։
«Իրավական և պատմական փաստերն արհամարհող այս չարակամ փորձը ի ցույց է դնում այն դժվար կացությունը, որում գտնվում են Նեթանյահուն և նրա հանցակիցները, որոնց դեմ ձերբակալման օրդերներ են արձակվել պաղեստինցիների դեմ հանցագործությունների վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի հետաքննության համատեքստում», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Գերատեսչությունից ընդգծել են, որ Անկարան շարունակելու է պայքարել Նեթանյահուի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու համար։


Читайте также

Оставить комментарий