ASELSAN-Ը ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՓՈՐՁԱՐԿԵՑ EJDERHA ՀԱԿԱԴՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

    Թուրքական ASELSAN պաշտպանական ընկերությունը հայտարարել է իր EJDERHA հակադրոնային համակարգի հաջող փորձարկման մասին, որը հզոր էլեկտրամագնիսական ճառագայթման միջոցով վայրկյանների ընթացքում չեզոքացրել է 51 անօդաչու թռչող սարք։
Ըստ Anadolu գործակալության՝ փորձարկումը տեղի է ունեցել ASELSAN-ի Գյոլբեքի կենտրոնում և համընկել է ընկերության 51-ամյակի հետ։
    Առաջին փուլում համակարգը մոտ 1000 մետր հեռավորության վրա չեզոքացրել է երկու մալուխով կառավարվող անօդաչու թռչող սարք։ Երկրորդ փուլում EJDERHA-ն չեզոքացրել է միաժամանակ 51 անօդաչու թռչող սարքի մի խումբ։
    Ըստ ընկերության հայտարարության՝ համակարգը հզոր էլեկտրամագնիսական ալիքներով թիրախավորում է անօդաչու թռչող սարքերի էլեկտրոնային բաղադրիչները՝ թույլ տալով դրանք խցանել, վերագործարկել կամ չեզոքացնել առանց հրթիռների կամ զինամթերքի օգտագործման։


Читайте также

Оставить комментарий