ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆՆ ՆԱԽՕՐԵԻՆ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ՝ ԿՈՂՄԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն նախօրեին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։ Զրույցի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը երկու երկրների միջև եղբայրական կապերի հիման վրա կշարունակեն համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի։
Էրդողանը նաև Ալիևին հրավիրել է Անկարայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։

