ԷՐԴՈՂԱՆ․ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԵՆ ԳՐԱՆՑԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։«Մեր երկրի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է նախատեսվածի համաձայն», - ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը խոսել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններից՝ նշելով, որ Անկարան ի սկզբանե խրախուսել է կողմերին խաղաղություն հաստատել։ Նա ողջունել է օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանք համարելով երկու երկրների միջև երկարատև խաղաղության հաստատմանը նպաստող քայլեր։ Էրդողանը այդ գործընթացում ներդրման համար շնորհավորել է Իլհամ Ալիևին, Նիկոլ Փաշինյանին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

