ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆԸ ԶԱՆԳԱՀԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ` Ի ԹԻՎՍ ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ, ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ - ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Հեռախոսազրույցի ընթացքում Ռեջեփ Թայիբ Էրդողանը շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ ծննդյան օրվա առթիվ և մաղթել նորանոր հաջողություններ գործունեության մեջ և քաջառողջություն։
Ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Թուրքիայի նախագահական նստավայրի հաղորդմամբ՝ Ռեջեփ Էրդողանն ասել է, թե ինքը ուշադրությամբ հետևում է խաղաղության շուրջ բանակցություններին և ակնկալում է, որ այն կլինի վերջնական՝ «կայուն խաղաղություն և բարգավաճում բերելով Հարավային Կովկասին»։
Երկու առաջնորդները նաև պայմանավորվել են համատեղել ջանքերը՝ Սիրիայում Ասադի վարչակազմի տապալումից հետո տնտեսական զարգացմանը նպաստելու համար։


Читайте также

Оставить комментарий