ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎԻՆ. ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում իր նստավայրում ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին։
«Հանդիպմանը քննարկվել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման ընթացքը: Նախագահն ընդգծել է, որ Զանգեզուրի միջանցքի անհապաղ բացումը և համապարփակ խաղաղ համաձայնագրի ձեռքբերումը կարևոր են կարգավորման համար»,- ասվում է Էրդողանի աշխատակազմի հրապարակած հաղորդագրությունում:
Բայրամովի հետ զրույցում Էրդողանը նաև նշել է, որ պետք է շարունակել ջանքերը Թուրքիայի և Ադրբեջանի փոխադարձ առևտրի ծավալը մինչև 15 միլիարդ դոլար հասցնելու ջանքերը և ընդգծել, որ երկու երկրների շահերից է բխում սերտորեն համագործակցել էներգետիկայի և տրանսպորտի բնագավառներում:


Читайте также

Оставить комментарий