ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑԸ, ԱՆԿԱՍԿԱԾ, ԴՐԱԿԱՆՈՐԵՆ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ԱՆԿԱՐԱՅԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎՐԱ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին և Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հանդիպմանը քննարկել է այդ հարցերը, գրում է Anadolu գործակալությունը:
«Հարավային Կովկասի մեր ընդհանուր տեսլականը հիմնված է խաղաղության, կայունության և զարգացման վրա։ Սահմանների սահմանազատումը, Նախչըվանի և Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև հաղորդակցության բացումը և (Հայաստանի հետ) խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլեր կլինեն, որոնք կնպաստեն տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը։ Տարիներ անց տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հնարավորություն է ստեղծվել, և դրա համար պետք էր մեծ գին վճարել»,- ասել է Էրդողանը։
Նա հույս է հայտնել, որ Հայաստանը կօգտվի այս պատմական հնարավորությունի։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում առաջընթացը, անկասկած, դրականորեն կանդրադառնա Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա», - ասել է Թուրքիայի ղեկավարը։


Читайте также

Оставить комментарий