ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ԻՐԱՆԻՑ ԱՐՁԱԿՎԱԾ ՀՐԹԻՌԻ ՉԵԶՈՔԱՑՈՒՄԸ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, զինվորականների հետ իֆտարի ժամանակ, մեկնաբանել է Իրանից Թուրքիայի օդային տարածքում արձակված բալիստիկ հրթիռի չեզոքացումը։Նա նշել է, որ Թուրքիան համագործակցում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ՝ միջադեպին ի պատասխան բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու համար.
«Այն ժամանակ, երբ մեր տարածաշրջանը դժվար ժամանակներ է ապրում, մենք չենք թողնում իրավիճակը պատահականության վրա։ Ինչպես այսօրվա միջադեպի դեպքում, մենք սերտ խորհրդակցությունների մեջ ենք մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ՝ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները և անմիջապես իրականացնելով պահանջվող միջամտությունը»։
Հիշեցնենք, որ Իրանից արձակված և Իրաքի և Սիրիայի օդային տարածքները հատող բալիստիկ հրթիռը չեզոքացվել է Արևելյան Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության համակարգերի կողմից՝ Թուրքիայի օդային տարածքի ուղղությամբ դրա ուղղությունը հայտնաբերելուց հետո։
Դեպքի կապակցությամբ Անկարայում Իրանի դեսպան Մոհամմադ Հասան Հաբիբոլազադեն կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։
TRT Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիան մտահոգություն է հայտնել Իրանի կողմից Թուրքիայի օդային տարածքի ուղղությամբ բալիստիկ հրթիռի արձակման կապակցությամբ։

