ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓ․ ԱՄՆ-Ը ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԻՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԵՌԱՑՈՒՄԸ
ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի ղեկավարության ամբողջական հեռացումը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, և ասել, որ իրենք ունեն մի քանի թեկնածու լավ առաջնորդի դերի համար։«Մենք ուզում ենք գալ և ամեն ինչ մաքրել։ Մենք ուզում ենք, որ նրանք լավ առաջնորդ ունենան։ Մենք ունենք մի քանի հոգի, ովքեր, կարծում եմ, լավ կկատարեն այդ աշխատանքը»,- ասել է Թրամփը NBC News հեռուստաալիքին տված հեռախոսային հարցազրույցում։
Թրամփը հրաժարվել է կոնկրետ նշել թեկնածուներից որևէ մեկի անունը։

