ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-Ն՝ ՆԱԽՉԸՎԱՆԻ ՀԱՐՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՔԻՆ Է
Անկարան խստորեն դատապարտում է Նախչըվանում իրականացված ԱԹՍ հարվածները: Այս մասին ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ:«Նման հարձակումները մեծացնում են հակամարտության ընդլայնման և տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման ռիսկը»,-ասված է հայտարարության մեջ:
Թուրքիայի ԱԳՆ-ում նաև հայտարարել են, որ երրորդ երկրների դեմ ուղղված հարձակումները, որոնք կարող են հանգեցնել պատերազմի տարածմանը, պետք է անհապաղ դադարեցվեն:
Անկարան առանձին ընդգծել է, որ Թուրքիան, ինչպես միշտ, շարունակելու է կանգնել Ադրբեջանի կողքին։

