ԱՆԿԱՐԱՆ ԵՎ ԲՐՅՈՒՍԵԼԸ ՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ՝ ՈՐՊԵՍ ԵՄ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը Անկարայում կայացած հանդիպման ժամանակ հաստատել են Թուրքիայի՝ որպես ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակը և ընդգծել Թուրքիա-ԵՄ հարաբերությունների ռազմավարական կարևորությունը փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրի պայմաններում, ասվում է ԵՄ կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
Կողմերը նշել են անցած տարվա ընթացքում արձանագրված առաջընթացը, այդ թվում՝ բարձր մակարդակի հինգ երկխոսությունների անցկացումը, փախստականների ընդունման հարցում ԵՄ աջակցությունը, Թուրքիայի քաղաքացիների համար բազմակի մուտքի Շենգենյան վիզաների տրամադրման հեշտացումը և Եվրոպական ներդրումային բանկի գործունեության վերսկսումը։
Անկարան և Բրյուսելը նաև ընդգծել են Մաքսային միության արդիականացման, անվտանգության, էներգետիկայի, տրանսպորտի և առևտրի ոլորտներում համագործակցության խորացման, ինչպես նաև օրենքի գերակայության, միգրացիայի և պատժամիջոցների ռեժիմի շուրջ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը։


Читайте также

Оставить комментарий