ՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵՑ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը: Հրամանագրի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:Ավելի վաղ նախագահն ընդունել էր Կառավարության հրաժարականը, որը նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի մեկնարկին ներկայացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ համաձայն Սահմանադրության պահանջի:
Ըստ Սահմանադրության՝ նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:
«Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ որպես Ազգային ժողովում խորհրդարանական մեծամասնություն ձևավորած քաղաքական ուժ, վարչապետի պաշտոնում առաջադրեց կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:
«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացմամբ, Հանրապետության Նախագահի հրամանագրով՝ նշանակվեցի ՀՀ վարչապետ», - Ֆեյսբուքում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ:

