ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԴԱՎՈՍՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵՄ-Ի ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ՄԱՐԹԱ ԿՈՍԻ ՀԵՏ. ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ՆԱԽՉԸՎԱՆՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ
Հունվարի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։AZERTAC-ի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում գոհունակությամբ է հիշատակվել Մարթա Կոսի անցյալ տարի Ադրբեջան կատարած այցը, այդ թվում՝ Ղարաբաղ, և պետության ղեկավարի հետ նրա հանդիպումը։ Մարթա Կոսը նշել է, որ խորապես տպավորված է ազատագրված տարածքներում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներով։
Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ։ Քննարկվել են նաև էներգետիկայի, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների, մարդասիրական ականազերծման և այլ ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև Ադրբեջանի ներդրումը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում:
Մարտա Կոսը նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ադրբեջանի մարդասիրական ականազերծման ջանքերին, ինչպես նաև Նախչըվանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին։
Զրույցի ընթացքում ընդգծվել է մեծ հեռանկարների առկայությունը Ադրբեջանի և Եվրամիության միջև բազմաթիվ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման համար, կարծիքներ են փոխանակվել այս հարցի շուրջ։

