ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ՍԵՐԲԻԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐ ԵՆ ԽԱՂՈՒՄ ՆԱԵՎ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ադրբեջանը և Սերբիան, որպես ռազմավարական գործընկերներ և զարգացող միջին տերություններ, կարևոր դեր են խաղում նաև միջտարածաշրջանային համագործակցության մեջ: Այս մասին գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։«Ադրբեջանը գտնվում է համապատասխանաբար Հարավային Կովկասում/ավելի լայն Կասպյան տարածաշրջանում, իսկ Սերբիան՝ Բալկաններում։
«Զանգեզուրի միջանցքը»/TRIPP նախաձեռնությունը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում Կասպյան/Կենտրոնական Ասիայի և Բալկանյան տարածաշրջանների միջև կապը ամրապնդելու համար»,- գրել է Ադրբեջանի նախագահի օգնականը:

